Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտարարել է, որ ՇՀԿ հաջորդ գագաթնաժողովը անցկացվելու է 2017 թվականի հունիսի 7-8-ը Աստանայում:
Ընթացիկ տարում ՇՀԿ գագաթնաժողովը անցկացվեց հունիսի 23-24-ը Տաշքենդում: Դրա արդյունքներով՝ ՇՀԿ անդամ երկրներն ընդունել են հռչակագիր, որում անդրադարձ է արված նաև ՀՀՊ-ի ընդլայնման խնդրին:
Հռչակագրում նշված է, որ ՀՀՊ-ի միակողմանի ընդլայնումը կարող է վնաս պատճառել աշխարհում կայունությանը, և որ անկարելի է սեփական անվտանգությունը ապահովել մյուսների հաշվին:










































