Դքսուհի Քեթրինի և արքայազն Ուիլյամի առաջնեկի ծնվելուց առաջ աշխարհին ցնծություն է համակել։ Հենց Ուիլյամի ծննդյան օրը` 1982 թ. հունիսի 21-ին, հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Սուրբ Մարիի հիվանդանոցի մոտ, և նույնիսկ հորդառատ անձրևը չկարողացավ փչացնել տոնական մթնոլորտը՝ ինչպես հիվանդանոցի մոտ, այնպես էլ ամբողջ երկրում։ Ի դեպ, թագավորության հպատակները, ովքեր այդ օրը երկրում չէին, բայց երկրին պատկանող օդանավերում էին, հատուկ պատրաստված Royal Birth Celebration Cocktail ըմպելիքով խմում էին նոր միապետի կենացը:
Ըստ ավանդության, թագաժառանգի ծնվելու մասին լուրն առաջին հայտնում են Բուքինհեմյան պալատում, իսկ հետո ամբողջ երկրով մեկ հրավառություն է տեղի ունենում:
Արքայազն Ուիլյամի անունը հրապարակվել էր նրա ծնվելուց մեկ շաբաթ անց: Երբ ծնվեց արքայազն Հարին, անունը հրապարկվեց հենց նույն օրը:










































