NBA-ի լավագույն կենտրոնականներից մեկը՝ Դուեյթ Հոուարդը, չի ցանկանում շարունակել ելույթները «Լոս Անջելես Լեյքերս»-ում։ Պատճառը` դժգոհությունն է թիմի գլխավոր մարզիչ Մայք Դ՛Էնտոնիի աշխատանքից։
Հուլիսի 1-ին 27-ամյա բասկետբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա։
ESPN-ի տեղեկությունների համաձայն՝ Հոուարդի իրավունքները ձեռք բերելու համար պայքարում են «Հյուսթոն»-ն ու «Դալաս»-ը: Նշենք, որ «Լեյքերս»-ը կարող է 5-ամյա պայմանագիր առաջարկել բասկետբոլիստին`118 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:









































