Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել երկրի նոր նախագահ ընտրել քվորումի բացակայության պատճառով, ընտրությունները 40-րդ անգամ հետաձգվել են: Այդ մասին հայտնում է «Նահարնեթ» առցանց պորտալը:
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 13-ին: Առաջին փուլում ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է առնվազն 86 պատգամավորի ներկայությունը:
Երկրի ղեկավարի պաշտոնը թափուր է 2014-ի մայիսի 25-ից, երբ այն լքեց Միշել Սուլեյմանը:








































