Բրազիլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը հաստատել է, որ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Կարլոս Դունգային փոխարինել է Տիտեն։
Տիտեն մինչ այս գլխավորում էր «Կորինտիանս»-ը։ Նոր մարզչի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականն առաջին խաղն անցկացնելու է սեպտեմբերի 1-ին։ Մրցակիցն Էկվադորի ընտրանին է։
Հիշեցնենք, որ Դունգան Բրազիլիայի հավաքականից հեռացվեց Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությունում անբավարար արդյունքների պատճառով։ Բրազիլացիները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։








































