Բագրատաշենից մինչև Վանաձոր ձգվող միջպետական նշանակության 90 կիլոմետրանոց ճանապարհն է։ Քարուքանդ, փոսառատ ճանապարհին վարորդների նյարդերը հաճախ են տեղի տալիս։ Մեքենան ջարդուխուրդ չանելու՝ վարորդի մեծ ցանկությունն անգամ չի օգնում։
Միջպետական համարում ունեցող այս ճանապարհից նաև հարևան երկրների վարորդներ են օգտվում։ Անկեղծանում են՝ նման անմխիթար ճանապարհ միայն Հայաստանում են տեսել։
Բագրատաշենից Վանաձոր տանող այս ճանապարհից բոլոր վարորդներն են դժգոհ՝ առանց բացառության։ Մանևրումները հաճախ վթարային իրավիճակի պատճառ են դառնում։
Հայաստանից Ռուսաստան կոնյակ արտահանող բեռնատարի վարորդի բարկությունը գագաթնակետին է հասել։ Մի քանի րոպեի ճանապարհը անցնում է մի քանի ժամում: Երբ հարցնում են ուշացման պատճառը, անհարմար էլ է զգում պատմել միջպետական նշանակության քանդված ճանապարհների մասին:
Մի փոքր համբերություն և ամեն ինչ լավ կլինի։ Հորդորը տրանսպորտի և կապի նախարարությունից է։ Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Էմիլ Սարգսյանը տեղեկացնում է՝ Եվրոպական և Ասիական բանկերի հատկացրած միջոցներով Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի նորոգման ծրագրի մեկնարկն օրերի հարց է։ 101 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը գործի դնելու համար մրցույթ է հայտարարված։
Էմիլ Սարգսյանի խոսքերով՝ ծրագիրը 3 փուլով է անցկացվելու: Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի ասֆալտապատումը տարիուկես կտևի։
Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնյան վարորդներին հորդորում է իրավիճակին ընբռնումով մոտենալ, խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք:
Վարորդները, սակայն, ամեն փոս հաղթահարելիս ճանապարհը սպասարկող կառույցներին են հիշում. սիրտը թեթևացնելու միակ տարբերակն է:
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “1in.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "1in.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e










































