Կառավարությունն նիստում որոշում է կայացվում մի քանի պետական կառույցներից հետ վերցնել 383 ավտոմեքենա և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում վաճառելու համար: Վաճառքի հանված մեքենաների հիմնական մասը հնամաշ են: Օրինակ` ոստիկանության հաշվեկշռից կկրճատվեն բազմաթիվ «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2106», «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենաներ: Կրճատվելու են նաև մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ։
Զեկուցող, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Աման Սահակյանը տեղեկացնում է, որ սկսվել է մեքենաների գնահատման գործընթացը և որոշ մրցույթներ արդեն հայտարարված են: Ապա կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է գործող Ընտրական օրենսգրքում վերանայել բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացնել բողոքարկման ժամկետները:
Առաջարկությունով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ՝նշելով, որ զուտ իրավական տեսակետից խնդրի առաջին մասը հնարավոր է բավարարել, իսկ նախագծի՝ սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած համարելու մասին դրույթը իրավական տեսակետից կարելի է քննարկել:
կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 27-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Որոշման նախագիծը ներկայացնող Արթուր Սարգսյանը նշեց, որ օրակարգում 24 հարց է ներառված, որի 4-ը միջազգային պայմանագրեր են, այդ թվում նաև ՀՕՊ համաձայնագրի վավերացումը։









































