Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

««Հայռուսգազարդ»-ի մեր բաժնեմասերը վաճառելով «Գազպրոմ»-ին՝ խախտում ենք «և-և»-ի սկզբունքը»

ՀՀ-ն հաճախ շարժվում է ՌԴ-ի կողմից թելադրվող ուղով՝ խախտելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախանշած «և-և»-ի սկզբունքը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով Վարշավայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներից, թե Հայաստանն առաջնորդվելու է «և-և»-ի սկզբունքով:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պարագայում «և-և»-ի քաղաքականությունը դեռևս իրեն արդարացնում է, և այսօր վերջնականապես գնալ Եվրոպայի, ՆԱՏՕ-ի կամ միայն հակառակ ուղղությամբ՝ սխալ է: Նրա խոսքերով՝ դրա անարդյունավետությունը փաստում է փորձը: «Հիշեք մեր հարևան Վրաստանի օրինակը: Վրաստանի նախկին իշխանությունները հստակ դիրքորոշում ցուցաբերեցին ու, դժբախտաբար, ընկան բավականին ծանր վիճակի մեջ 2008 թ. պատերազմի ընթացքում, ուստի «և-և»-ը միգուցե բավական ճիշտ ճանապարհ է՝ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն ՌԴ-ի հետ, իսկ տնտեսական, էներգետիկ ոլորտներում՝ Եվրոպայի հետ: Ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը բավական երկար կարող է տևել, քանի որ մեր տարածաշրջանում ոչ մի ուժ այդքան միանշանակ չի իշխում և խաղի կանոններ թելադրում: Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, բայց կա նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի ազդեցությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում չկա մի ուժ, որը կարող է բոլորին թելադրել խաղի կանոններ, կարելի է «և-և»-ի քաղաքականությունը գնահատել ոչ այնքան վատ»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Հարցին՝ ինչ են նշանակում ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել, ասաց, որ որքան հասկանում է՝ դրանք բավական արհեստական մոտեցումներ են: «Կա Մաքսային միություն, ու ՌԴ-ն պարտադրում է, որ մենք էլ մտնենք, բայց ես պնդում եմ, որ նույն Մաքսային միությունը չի կարող գոյատևել ներկայիս սկզբունքներով, քանի որ Ռուսաստանը դարձավ Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ, պարտավորություն ստանձնեց, ուստի նաև իր կողմից ստեղծված Մաքսային միությունը պետք է ռեֆորմների ենթարկվի կամ քանդվի: Այն ինստիտուտը, որի ճակատագիրը պարզ չէ, չի կարող թելադրել խաղի կանոններ»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը: Վերջինիս կարծիքով՝ դժբախտաբար, շատ հարցերում ՀՀ մոտեցումներն ու քայլերը զարմանալի են, ինչպես «Գազպրոմին» «Հայռուսգազարդի» 20 % հայկական բաժնետոմսերը վաճառելու հեռանկարը: «Մենք գազի գների բարձրացմանը զուգահեռ՝ համաձայնում ենք «Հայռուսգազարդի» մեր բաժնեմասերը վաճառել «Գազպրոմին»։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ իսկապե՞ս մենք «և-և»-ի ճանապարհով ենք գնում, թե՞ շեղվում ենք ճանապարհից, երբ վաճառում ենք մեր բաժնեմասերը «Գազպրոմին»: Ուրեմն ես կողմ եմ «և-և»-ին, բայց գազի գնի շուրջ շրջանառվող պատմությունները ցույց են տալիս, որ առանձին դեպքերում մենք այդ քաղաքականությունը չենք վարում: Ես կասեի՝ ենթարկվում ենք թելադրանքներին առանձին դեպքերում: Ես կարծում եմ, որ մենք մի փոքր խախտում ենք այդ սկզբունքը»,- տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե նոյեմբերին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը սպառնալիքի տակ է՝ նա ասաց, որ համաձայնագիրը նախաստորագրվի և չի կարծում, թե ՌԴ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ այդքան ուժեղ են, քանի որ ՌԴ-ի համար ավելի կարևոր է Ուկրաինան, որի նկատմամբ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում՝ փորձելով նրան ետ պահել եվրոպական հեռանկարից, իսկ ՌԴ-ի համար ՀՀ-ն մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ մեր շուկան փոքր է: «Շատ դժվար է այս բոլորի մասին խոսել, երբ չկա Եվրասիական և Մաքսային միությունների նախագիծը և այն, թե ինչ են ուզում այդ նախագծերով: Ուստի երբ նախագիծը ներկայացնեն, առաջարկեն, կխոսենք: Այստեղ միայն դեռևս գաղափարի մասին է խոսքը, գաղափարի, թե եկեք միավորվեք հետխորհրդային տարածքում, որը լավ գաղափար է, բայց ոչ մի կոնկրետ բան մեզ չեն առաջարկել։ Չեմ կարծում, որ պետք է վախենալ: Քանի դեռ հստակ որևէ բան չկա, գործելու է «և-և»-ը և չի հասունանալու ընտրության պահը: Միգուցե հստակության դեպքում Ռուսաստանը դնի «կամ-կամ»-ի հարցը»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լեհ լրագրողի այն հարցին, թե որքանով է Հայաստանը վճռական իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար, հայտարարել էր, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Սերժ Սարգսյանը նախ խոսել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական և պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։

«Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում