Մանչեստրից Լոթի անունով վեցամյա բնակչուհին արքայազն Հարիին առաջարկություն է արել, երբ վերջինս այցելել է նրա քաղաքը և հանդիպել ցածր դասարանների աշակերտների հետ, հայտնում է Hello-ն:
«Ես ուզում են ձեզ հետ ամուսնանալ: Ես երազում եմ դառնալ արքայադուստր»,- հայտարարել է փոքրիկ Լոթին արքայազնին, երբ նա ռեգբի է խաղացել նրա համադասարանցիների հետ: «Իրականում դու դա չես ուզում: Մենք ունենք տարիքային հսկայական տարբերություն: Դու չափազանց շատ հեքիաթներ ես կարդում»,- հայտարարել է Հարին:
Հարին երեխաների հետ ռեգբի է խաղացել և նրանց պատմել է սպորտի օգտակարության մասին:











































