Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հայտարարել է, որ դա իրավական առումով պարտավորեցնող որոշում չէ իրենց համար.
«Թուրքիայի, թուրք ժողովրդի համար անընդունելի է նման անարդար մեղադրանքը: Մենք արդեն իսկ արտահայտվել ենք մեր համատեղ վշտի մասին: Նրանք մեր հայերն էին: Մենք, 700 տարի ապրելով հայերի հետ, ի՞նչ է, ասացինք եկեք կոտորենք նրանց: Դրան չկա տրամաբանական որևէ բացատրություն»:
Քալընը նաև խոսել է նոր Սահմանադրություն ընդունելու ու կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին:










































