Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի շրջանակներում մեկնարկեցին E խմբի հանդիպումները:
Նիցցայի համանուն մարզադաշտում մրցում են Շվեդիայի և Բելգիայի հավաքականները, իսկ Լիլում՝ Իտալիայի և Իռլանդիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ առաջին 2 տուրերի ավարտից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը, Բելգիան 3 միավորով 2-րդն է, Շվեդիան և Իռլանդիան 1-ական միավորով զբաղեցնում են 3-րդ և 4-րդ հորիզոնականները:





































