Իսպանական AS պարբերականը Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների շրջանում անցկացրել է հարցում՝ որոշելու, թե արդյոք երկրպագուները հավատու՞մ են ակումբի հաջողությանն իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուների 46%-ը չեն հավատում թիմի հաջողությանը:
Հիշեցնենք, որ Անչելոտիի օգնականը կլինի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը:








































