Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան երազում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող դառնալ:
«Իտալիայի հավաքականն, անկասկած, ցանկանում է ռևանշ վերցնել «Եվրո-2012»-ի դիմաց: Նրանք այժմ հզոր են: Իտալիայի ընտրանին վտանգավոր մրցակից է:
Մենք լուրջ ենք վերաբերվում առաջիկա խաղին, տրամադրված ենք հաղթանակի: Ուրախ ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է և մենք պատրաստ ենք խաղալ»,-Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքը:






































