Նոր Զելանդիայի փրկարար ծառայություններն անհանգստացած են անհետացած զբոսանավի ու 7 անդամից բաղկացած անձնակազմի ճակատագրով, որոնք անհայտ կորել են ավելի քան 3 շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նինա» զբոսանավը Նոր Զելանդիայից ուղևորվում էր Ավստրալիա, սակայն անհայտ կորել էր փոթորկի ժամանակ:
Երկու խոշոր որոնողափրկարարական օպերացիաների հետևանքով ոչ մի հետք չի հաջողվել հայտնաբերել:
Կորած նավը եղել է ամերիկյան առաջին զբոսանավը, որը հաղթանակ էր տարել Fastnet Race բրիտանական մրցումներում:









































