Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայացած Բրազիլիա – Ուրուգվայ (2:1) խաղից հետո Բրազիլիայի ընտրանու նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է հղել իր հայրենակիցների հասցեին:
«Շատ կարևոր հաղթանակ ենք տոնել: Երկրպագուները ևս իրենց բարձունքում էին և լուրջ աջակցություն ցույց տվեցին տղաներին:
Այս թիմն ինձ հիշեցնում է մեր չեմպիոնական կոլեկտիվը: Իսկ Սկոլարին թիմի դեմքն է և հիանալի է մոտիվացնում ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Ռոնալդոն:







































