«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է իր ակումբի ձեռքբերումները տրանսֆերային շուկայում:
«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում կարողացանք նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել: Դա կարևոր է, քանի նոր նորեկները կկարողանան ողջ ծավալով մասնակցել նոր մրցաշրջանին թիմի նախապատրաստությանը:
Այդքան էլ ծանոթ չեմ այդ ֆուտբոլիստներին, սակայն լիովին վստահում եմ Բրենդան Ռոջերսի ընտրությանը:
Անհամբերությամբ եմ սպասում ակումբի նորեկների հետ խաղալու հնարավորությանը»,- նշել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն արդեն պայմանագրեր է կնքել դարպասապահ Սիմոն Մինյոլեի, պաշտպան Կոլո Տուրեի և հարձակվողներ Լուիս Ալբերտոյի ու Յագո Ասպասի հետ:







































