Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի` «Յուվենթուս»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը վավերական կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: Այդ մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր` հունիսի 27-ին, 29-ամյա ֆուտբոլիստը կանցնի բժշկական հետազոտության երկրորդ փուլը, որից հետո պաշտոնապես կներկայացվի որպես «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ:
Հավելենք, որ Տևեսը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Ալեսանդրո դել Պիերոյին:









































