ԵՄ մարմինների ազատ ընտրությունների համար մեծ սպառնալիք է ներկայացնում կազմակերպված հանցագործությունն Իտալիայում: Այս նախազգուշացումն արվել է եվրոպական իրավական գործակալության՝ «Եվրոպոլի» զեկույցում, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Իտալիայի մաֆիոզ խմբերը մանիպուլյացիայի են ենթարկում քվեարկության ընթացքը, և նրանց հաջողվում է ղեկավար պաշտոններում «նստեցնել» իրենց դրածոներին, ովքեր ծառայում են հանցախմբի շահերին: Նրանց ազդեցությունը սահմանից շատ հեռու է տարածվում և ազդում է բոլոր վարչական մարմինների վրա, նույնիսկ՝ Ապենինյան թերակղզուց դուրս»,- նշվում է զեկույցում:
Զեկույցը կազմողները պնդում են, որ տնտեսական ճգնաժամը մաֆիայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում նման հանցագործ գործունեություն իրականացնելիս և փողեր լվանալիս:
Զեկույցի մեծ մասը նվիրված է իտալական 4 հիմնական մաֆիաների ներկայիս իրավիճակին:
Նրանցից ամենահինը «Կոզա նոստրան» է, որն իր «ներկայացուցիչներն» ունի Եվրոպայում, ՀԱՀ-ում, Կանադայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում:
Ամենավտանգավորը համարվում է կալաբրիական «Նդրանգետան»: Այն հայտնի է նաև Իտալիայի սահմաններից դուրս և համարվում է ամենախոշոր «ստվերային կապիտալներ» ունեցողը:
Ամենից դաժանը նեապոլիտանական «Կամորան» է:
Իսկ Ապուլիում գործող «Սակրա կորոնա ունիտան» զենք և մաքսանենգ մթերքներ է մատակարարում:









































