Հունիսի 26-ին Եգիպտոսի ղեկավարությունը համազգային հակակառավարական ցույցի նախաշեմին երկրի մայրաքաղաք Կահիրե և այլ քաղաքներ է մտցրել բանակային ստորաբաժանումներ, հաղորդում է «Ալ-Մասրի Ալ-Յոումը»:
Պարբերականը, վկայակոչելով պաշտպանության նախարարությունում իր անանուն աղբյուրին, հաղորդում է, որ զորքերը պահպանելու են ռազմավարական կարևոր օբյեկտները, ներառյալ՝ էլեկտրակայանները, Սուեզի ջրանցքը:
Հատուկջոկատայիններն իրենց վերահսկողության տակ կվերցնեն քրեական տարրերի և ծայրահեղականների հավաքվելու վայրերը, ինչպես նաև պետական հեռուստառադիոընկերությունն ու մի շարք ԶԼՄ-ների խմբագրություններ: Կուժեղացվի նաև մի շարք դեսպանատների, կառավարական կառույցների շինությունների հսկողությունը:
Կահիրեում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հունիսի 30-ին (այդ օրը նշանակաված են ցույցերը) փողոց դուրս չգալ:
Եգիպտոսի ամբողջ տարածքով մեկ բժշկական հաստատությունները պատրատսվում են վիրավորների հոսքի ոստիկանության հետ փողոցային բախումներում:
Ցույցի առաջնորդները հայտարարում են, որ երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին նախագահության մեկ տարվա ընթացքում չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրներից ոչ մեկը: Նախագահի կողմնակից «Մուսուլման եղբայրներ» կուսակցությանը նրանք մեղադրում են երկրի ագրեսիվ իսլամիզացման և մնացած եգիպտացիների կարծիքն անտեսելու մեջ:








































