Նախկինում aravot.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին ընկուզենուց ընկնելու հետևանքով զոհվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 15-ամյա բնակիչ Լեռնիկ Արարատի Փաշիկյանը:
Aravot.am-ի տեղեկություններով՝ տղան ծառից ընկել է ընկուզենու վրայով ձգվող 10 կիլովոլտ լարման հոսանքագծից հոսանքահարվելու հետևանքով:
Նոյեմբերյանի էլցանցից տեղեկացրել են, որ այդ տարածքը գտնվում է էլցանցի կողմից սպասարկվող տարածքից դուրս, բաժանարար հատվածից 980 մ հեռավորության վրա: Բարձր լարման այդ գիծը 2005 թվականից հոսանք է մատակարարում Կողբի «Ծակքար» տարածքում գործող «Միլք Լենդ » ՍՊԸ-ին, որը զբաղվում է կաթի արտադրությամբ և վերամշակմամբ: Հոսանքի տվյալ գծի սպասարկումը և անվտանգության ապահովումը պետք է կատարվի նշված ընկերության կողմից;
Ոստիկանության Տավուշի մարզային բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղեկացել են, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:











































