Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կարլոս Տևեսը հաջորդ մրցաշրջանում պաշտպանելու է Թուրինի «Յուվենթուս»-ի գույները: Հանրահայտ տրանսֆերային փորձագետ Ջանլուիջի Դի Մարցիոն պատմել է գործարքի մանրամասների մասին:
Ըստ փորձագետի՝ «Յուվենթուս»-ը Կարլոսի հետ համաձայնության է եկել դեռևս մայիսի 16-ին, լոնդոնյան ռեստորաններից մեկում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնության են եկել 3 տարվա պայմանագիր կնքելու շուրջ: Հանդիպմանը ներկա են եղել Անտոնիո Կոնտեն, Տևեսի գործակալ Կիա Ջուրաբչանը և արգենտինացի ֆուտբոլիստը:
La Stampa-ի հաղորդմամբ՝ Կարլոս Տևեսը այսօր կժամանի Թուրին՝ բուժզննում անցնելու, որից ժամեր անց մինչև 2016 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի ակումբի հետ: Արգենտինացին կստանա տարեկան մոտ 5.5 մլն եվրո աշխատավարձ:







































