Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինչ նպատակ էր հետապնդում Մաքսային միության վերաբերյալ Հայաստանում հարցում անցկացնելը

MPG կազմակերպության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը երեկ ներկայացրեց «Եվրասիական զարգացման բանկի» պատվերով 2012-ին Խորհրդային Միության նախկին երկրներում 13.000 հոգու շրջանում իրականացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում հարցվածների 61 տոկոսը դրական է արտահայտվել Մաքսային միության վերաբերյալ:

Հարցման շրջանակներում ներառվել են նաև հետևյալ հարցերը՝ ո՞ր երկրի ապրանքներն եք հիմնականում գնում, որտե՞ղ եք նախընտրում ապրել, որտե՞ղ եք ցանկանում ներդրումներ ունենալ, որտե՞ղ եք լինում, որտե՞ղ եք ուզում հանգստանալ, ո՞ր երկրի մշակույթն է հետաքրքիր, ո՞վ է մեզ ընկեր, ով՝ թշնամի և այլն:

Որքան էլ պատահականություն լինի, այնուամենայնիվ, տարօրինակ է, որ Մաքսային միության վերաբերյալ հարցման արդյունքները Հայաստանում հրապարակվում են հենց այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը «Եվրամիություն կամ Մաքսային միություն» երկընտրանքի առաջ է կանգնած: Չի բացառվում նաև, որ հարցվածներն ընդհանրապես ծանոթ չեն եղել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Նավասարդյանը նշեց, որ իրենք հարցն ուղղել են ոչ թե Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու կոնտեքստով, այլ ընդհանրապես՝ ինչպե՞ս են վերաբերվում Մաքսային միությանը: Մեր այն հարցին, թե հարցվածներն ընդհանրապես պատկերացում ունեի՞ն, թե այդ կազմակերպությունն իրենից ինչ է ներկայացնում, Ա․ Նավասարդյանն արձագանքեց, որ եթե պատասխանել են, ուրեմն ունեն պատկերացում:

«Առաջին լրատվական»-ը Սանկտ Պետերբուրգում գտնվող «Եվրասիական զարգացման բանկից» հետաքրքրվեց նաև, թե իրենց ինչու է հատկապես հետաքրքրել Մաքսային միության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք ունենալու հարցը։ Բանկի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Յուլյա Օստրոուխովան նշեց, որ իրենք աշխատում են ինտեգրացիոն հետազոտությունների կոնտրոնի հետ, հարցումը նրանք են պատվիրել և, բնականաբար, նրանց այդ հարցը հետաքրքրում է:

Նա ասաց, որ սա առաջին հարցումը չէ, և այն պատվիրվել է իրականացնել ոչ միայն Հայաստանում այլ նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրներում:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տվյալներին, կարծիք հայտնեց, որ պատահական չէ, որ հենց այս շրջանում հրապարակվեցին այդ հարցման արդյունքները։ «Սերժ Սարգսյանը նախապատրաստվում էր մեկնել Լեհաստան, հիմա արդեն այնտեղ է, իսկ Լեհաստանը կարևոր երկիր է այն առումով, որ ԵՄ-ում առաջատար դիրքեր ունի: Այդ երկիրը, միաժամանակ յուրահատուկ դերակատարություն է ստանձնել մեր տարածաշրջանում՝ որպես Եվրամիության ծրագրերի ներմուծող, և այդ ծրագրերի իրականացման հարցում որոշակի պատասխանատվություն է ստանձնել՝ մանավանդ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հետ կապված: Եթե հաշվի առնել, որ այդ հարցումների արդյունքները հրապարակվեցին հենց Լեհաստան մեկնելուց առաջ, ապա ըստ իս՝ սա արվում էր այն նպատակով, որ ճնշում գործադրվեր Եվրամիության վրա, որովհետև Եվրամիությունն առ այսօր իր քսակը չի բացում»,- նշեց Հովհաննիսյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս հարցումները նպատակ ունեն ցույց տալու՝ Եվրամիությանը, Արևմուտքին, որ իշխանությունները, վարչակազմը ենթարկվում է լուրջ ճնշումների և տեղի կտա այդ ճնշումներին, եթե Եվրամիությունը կյանքի չկոչի այն նախագծերը, որոնք դեռ մինչև նախագահական ընտրությունները քննարկվում էին՝ «Դոնորների ծրագիր», «Հազարամյակի մարտահրավերներ» և այլն. «Սրանք, իհարկե, լուրջ ներդրումներ կլինեին այն իրավիճակում, երբ Հայաստանը շնչահեղձ է լինում, երբ Հայաստանը միջոցների կարիք ունի։ Դրանք հնարավարություն կտային մեղմելու այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, և որը հետևանք է իշխանությունների ապաշնորհ քաղաքականության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում