Անցած գիշեր Տեխասի սենատում իսկական քաոս է տիրել: Լեյտենանտ նահանգապետ Դևիդ Դյուհերսթի հայտարարությունն այն մասին, որ աբորտների արգելման օրինագծի արգելափակման սենատոր Վենդի Դևիսի փորձերն անօրինական են, մեծ աղմուկ են բարձրացրել դահլիճում:
Օրինագիծը նախատեսում է նահանգում աբորտ իրականացնող կլինիկաների մեծամասնության փակում:
Դեռևս հայտնի չէ, օրինագիծն անցե՞լ է, թե՞ ոչ:









































