ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դեռևս չի դիմել Վենեսուելայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարությունը:
«Մենք Սնոուդենից քաղաքական ապաստանի վերաբերյալ պաշտոնական հարցում չենք ստացել: Ըստ երևույթին, նման խնդրանք տրվել է Էկվադորրի նախագահ Ռաֆայել Կորեային:
Եթե նման խնդրանք լիներ, մենք ևս կքննարկեինք այն, քանի որ քաղաքական ապաստանը, ամեն դեպքում, մարդասիրական պաշտպանության միջոցառում է»,- ասել է Մադուրոն Հաիթիում իր պաշտոնական այցի ժամանակ:
Վենեսուելայի նախագահն ընդգծել է, որ քաղաքական ապաստան տրամադրելը հնագույն ավանդույթներ ունի Լատինական Ամերիկայի երկրներում:











































