Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՌԴ-ից Հայաստան են բերվել «Իսկանդեր-М» համալիրներ: ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նշել է. «Հայաստանի անվտանգությունը ապահովում են ավելի ժամանակակից համալիրներ և համակարգեր, քան այն, ինչ ՌԴ-ն վաճառում է Ադրբեջանին:
Կարելի է նեղսրտել, որ ռուսական գինտեխնիկա է մատակարարվում հակամարտության գոտի, ու դրանով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ռուսական զենք չվաճառվեր Ադրբեջանին: Բաքո՞ւն կգներ այն ուրիշ երկրներից: Ինչ կլիներ, եթե ռուսական սպառազինությունը չմատակարարվեր Հայաստանին: Կարո՞ղ էր Հայաստանը սեփական ուժերով և սեփական միջոցներով ապահովել սեփական անվտանգությունը կամ գտնել այն երաշխավորին, որը կփոխարինի ՌԴ- ին…»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































