Չեխիայի նոր վարչապետ է դարձել Իրժի Ռուսնոկը՝ 2001-ի կառավարության նախկին ֆինանսների նախարարը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսնոկին, որ նա համաձայնել է վարչապետ դառնալ շատ դժվարին ժամանակներում: Որպես նախնական խնդիր՝ նախագահը նշել է պետական բյուջեի ընդունումը՝ հավելելով, որ Ռուսնոկից լավ ֆինանսների նախարար չի ճանաչում:
Մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Նեչասի լիազորությունները դադարեցվել են: Նեչասը կոռուպցիոն սկանդալի պատճառով անցած շաբաթ հրաժարական է տվել:







































