«Յուվենթուս»-ը կարող ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերը շուրջ 12 մլն եվրոյի դիմաց:
Թուրինյան ակումբի ներկայացուցիչներ Բեպե Մարոտան և Ֆաբիո Պարատիչին Մանչեսթեր են ժամանել` «քաղաքայիններ»-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն` «Յուվենթուս»-ը 10 մլն եվրո է առաջարկել արգենտինացու իրավունքների դիմաց, մինչդեռ «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է 15 մլն պահանջել:
Ենթադրվում է, որ «քաղաքայիններ»-ը շուտով կնվազեցնեն պահանջվող գումարի չափը` հասցնելով այն 12 մլն եվրոյի: Այդ դեպքում տրանսֆերային գործարքը կկայանա:









































