Marca-ի տեղեկությունների համաձայն` Լուիս Սուարեսը «Ռեալ»-ի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի շուրջ: Խնդիրը, սակայն, նրանում է, որ «Լիվերպուլ»-ն Իսպանիայից դեռևս չի ստացել պահանջվող 47 մլն եվրոն: Երբ դա տեղի ունենա, գործարքը կձևակերպվի պաշտոնապես:
Միաժամանակ Սուարեսն ուսումնասիրում է տեղափոխության այլ տարբերակներ, այդ թվում` «Մանչեսթեր Սիթի», «Յուվենթուս» կամ «Բավարիա»:
Հարկ է նշել, որ 47 մլն եվրո վճարելու շուրջ «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշում կընդունի միայն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ խորհրդակցելուց հետո:







































