Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Նոր բացահայտումներ. Սուրիկ Խաչատրյանը սպառնացել էր ՀՅԴ-ականին՝ իր աչքի առջև կբռնաբարեն նրա կնոջը (տեսանյութ)

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին  նոր տեղեկություններ է պատմել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքից:

Նրա խոսքով, Սյունիքի նախկին մարզպետ, Գորիսի պետական համալասարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, նույն կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, նույն միության Սյունիքի տարածքային կազմակերպության ղեկավար, Սյունիք բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համախանագահ, «Հայոց մարտիկներ» հ/կ նախագահ, Սյունիք, Գորիս  հայրենակցական միությունների նախագահ  Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին գործում էր իր բանդայով. բանդան արդեն 23 տարվա պատմություն ունի: 

«1990 թվականի գարնանը Սուրիկ Խաչատրյանը, որ նախկինում 4 հանցագործությունների համար դատապարտվել ու ազատազրկվել էր ու իր պատիժը կրել Հայաստանի գրեթե բոլոր բանտերում,  նաև  Ադրբեջանի`այն ժամանակ Շուշիի, Բաքվի բանտում,  ներկայանում է Գորիս ու սկսում է  ուղղորդել այդ ժամանակվա Գորիսի ինքնապաշտպանական խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին… Այդ ընթացքում փոխանակ Գորիսի սահմանի պաշտպանունակությունն ամրապնդվեր,  ճիշտ հակառակն է տեղի ունենում և գրեթե բոլոր սահամանմերձ գյուղերի,  նաև շրջկենտրոն Գորիսի  ավանգարդ տնտեսության, անգամ Շինուհայրի տնտեսության երկու տասնյակից ավելի անասնապահներ և հայրենիքի պաշտպաններ են զոհվում, և մոտ 5000 անասուն է հափշտակվում … 1990 թվականի հոկտեմբերի կեսերին նման մի բան տեղի ունեցավ Խնածախ գյուղում, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գիշերը  սպանվեցին գյուղի լավագույն պաշտպաններից Յուրան և անասնապահ Վաղարշակը, հափշտակվել էին 1400 անասուն: Երբ ես և ընկերներիս հետ գիշերը դեպքի վայր ներկայացանք, տեսանք, որ դժվար թե թուրքը այդպես մոտենար ու կատարեր այդ ոճրագործությունը: Մեր խորին համոզմամբ, այդ ոճրագործությունների մեծ մասը կատարվել է Հայաստանում՝ վայ հայերի կողմից: Հոկտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանը պատգամավոր Սմբատ Հակոբյանի հետ ժամանեց Գորիս և ազատամարտիկների խորհրդակցություն հրավիրվեց: Այդ ժամանակ  պաշտոնական վաշտերն էին ստեղծվում: Ես այդ հավաքի ժամանակ հարցրի`արդյո՞ք նորաստեղծ վաշտի հրամանատարական կազմում պետք է տեղ գրավեն քրեական անցյալ ունեցող անձինք, Վազգենը Սարգսյանը պատասխանեց` ոչ, բայց որոշ անձինք, որոնք  նախկինում դատապարտվել են նաև կարող են մասնակցել իբրև շարքայիններ հայրենիքի պաշտպանությանը: Հետո հարցրի՝ կլինի՞ Գորիսի բնակչությունը առաջադրի վաշտի հրամանատարի թեկնածուներին, Վազգեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը: 2 օրվա ընթացքում Գորիսի սահմանամերձ բոլոր գյուղերում ես և ընկերներս նախաձեռնեցինք  բնակիչների ընդհանուր ժողովներ, որոնք միաձայն առաջարկեցին  վաշտի հրամանատար նշանակել ազատամարտի նվիրյալ, ՀՅԴ-ական, Գորիսի մարտական ջոկատի հրամանատար Սոս (Լեռմենտ) Սարգսյանին: 

Մանրամասները կարդացեք՝ aravot.am-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում