Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Sony-ն իր գովազդը տեղադրել է բրիտանացի թենիսիստուհի Էն Կեոտավոնի եղունգներին՝ Ուիմբլդոնի մրցաշարի հեռարձակման ցուցադրման համար: Միկրոգովազդը կոչված է պատմելու Sony-ի նոր՝ Bravia X9 հեռուստացույցների առավելությունների, մասնավորապես՝ 4K կամ Ultra HD խտությամբ էկրանների մասին: Այս մասին հայտնում է Engadget-ը: 2K խտությամբ հեռուստացույցներով պատկերները չեն երևա:
Միկրոգովազդները տեղակայվել են ոչ միայն նրա եղունգներին, այլև մարզակոշիկների կապիչներին:
4K էկրաններ կարելի է գտնել Ուիմբլդոնի կորտերի մոտ հատուկ գոտիներում: Մրցաշարից 4K խտությամբ հեռարձակումն իրականացնում է BBC-ն:
Գովազդը նվիրված է բրիտանական շուկայում հեռուստացույցների ներմուծմանը:









































