Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին դեմ է Սիրիայում հակամարտող ցանկացած կողմին զինելուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը: Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին զենքով ապահովելը ճիշտ չէ»,- ասել է նա՝ Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստման համար ՄԱԿ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների այսօրվա բանակցությունների մեկնարկից առաջ:









































