«Բորդո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը պաշտոնապես գլխավորեց ՊՍԺ-ն:
Ֆրանսիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համաձայնագիրը կգործի 2 տարի: Բլանն իր աշխատանքային պարտավորությունները կսկսի կատարել հուլիսի 1-ից, երբ կավարտվի ՊՍԺ-ի ֆուտբոլիստների արձակուրդն ու նրանք կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Բլանը փոխարինել է Կարլո Անչելոտիին, ով գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը:









































