Ճապոնիայում կայացել է երաժշտության ողջ պատմության մեջ ամենաարտասովոր ռոք համերգներից մեկը:Այն արտասովոր են դարձրել կատարողները: Կենդանի երաժիշտներին փոխարինել են ռոբոտները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կես ժամանոց համերգի գործիքային մասն ապահովել է մետաղական տրիոն՝ թմբկահարը, կիթառահարն ու դաշնակահարը: Վոկալային մասն ապահովել են Ճապոնիայում հայտնի Amoyamo խմբի աղջիկները:
Հանրությունը մեծ ոգևորությամբ է ընդունել մեխանիկական երաժիշտների շոուն: Ռոբոտները ստեղծողները մտածում են համաշխարհային շրջագայության մասին:







































