Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մոուրինյոն «Ռեալ»-ին օգնեց լուրջ քայլ կատարել առաջ, ինչը պակաս կարևոր չէ: Երբեք չեմ դադարի կրկնել, որ նա վնաս չի հասցրել ակումբին:
Միշտ բերում եմ «Ֆորմուլա-1»-ի օրինակը: «Ֆերարի»-ն ոչ միշտ է հաղթում, բայց բոլորը գիտեն, թե ինչպիսի թիմ է այն: «Ռեալ»-ը ֆուտբոլային աշխարհի «Ֆերարի»-ն է»,- Պերեսի խոսքերը մեջբերում է 20minutos-ը:
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին այսօր պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:









































