Baracksdubs-ը հրապարակել է Youtube-ում հերթական տեսահոլովակը, որտեղ շնորհիվ հմուտ մոնտաժի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կատարում է» բոլորին քաջածանոթ հիթը:
ԱՄՆ նախագահի՝ Ջասթին Թիմբերլեյքի, MC Hammer-ի, LMFAO-ի, Ռիհաննայի ու մյուսների երգերի «կատարումից» հետո համացանցում հայտնվել է հերթական երաժշտական նորույթը:
Այս անգամ Baracksdubs բլոգի հեղինակները ներկայացրել են 2013թ. ամառվա գլխավոր հիթերից մեկը՝ Daft Punk-ի երգացանկից Get Lucky թրեքը՝ ԱՄՆ նախագահի «կատարմամբ»:
Թրեքը հավաքվել է Բարաք Օբամայի ելույթներից:











































