Դոնեցկի «Շախտյոր»-ը փոխարինող է գտել թիմի և Հայաստանի ազագային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այդ մասին տեղեկացնում է ukrainefootball.net-ը:
Ուկրաինայի չեմպիոնի ուշադրության կենտրոնում է հայտնվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Իկեր Մունիաինը: «Շախտյոր»-ը պատրաստ է բանակցություններ սկսել բասկյան թիմի հետ:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Շախտյոր»-ը պաստրաստ է 25 մլն եվրո վճարել:






































