Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը չի կասկածում, որ նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հաջողությունների է հասնելու ակումբում:
Էֆենբերգը կարծում է, որ այդ հաջողությունները կլինեն նույնքան կարևոր, որքան այն տիտղոսները, որոնք Գվարդիոլան նվաճել էր «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կարծում եմ, որ «Բավարիա»-ում նա կհասնի մեծ հաջողությունների, ինչպես «Բարսելոնա»-ում: «Բավարիա»-ում Գվարդիոլան պարտավոր է տիտղոսներ նվաճել: Նա դա լավ գիտի, այլապես պայմանագիր չէր ստորագրի
Իսկ ինչ վերաբերում է ճնշմանը, կնշեմ, որ նա սովոր է դրան»,- հայտարարել է Էֆենբերգը:






































