Կյանքի 87-րդ տարում մահացել է գրող, սցենարիստ, հայտնի «Ես լեգենդ եմ» վեպի հեղինակ Ռիչարդ Մեթիսոնը: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը:
«Իմ պաշտելի հայրը մահացել է տանը՝ շրջապատված իր սիրելի մարդկանցով ու իրերով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Մեթիսոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգում՝ նորվեգացի ներգաղթյալների ընտանիքում:
Իր առաջին պատմվածքը նա հրապարակել է տեղի թերթում՝ լինելով դեռ երեխա:
1954 թ. նա գրել է «Ես լեգենդ եմ» վեպը, որը 4 անգամ էկրանավորվել է: Վերջին էկրանավորումը՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ, անհավանական հաջողություն ունեցավ՝ վարձույթում հավաքելով ավելի քան կես միլիարդ դոլար:
Մեթիսոնը գրել է «Մթնշաղային գոտի», «Աստղային ճանապարհ» սերիալների սցենարները։









































