Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
Նույն պահին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահներ Միքայել Աղաբեկյանն ու Արտավազդ Հարությունյանը ռադիոկապով հրահանգում են վիճաբանության վայրին մոտ ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադ են ուղարկում նշված վայր, քանի որ ահազանգողները հայտնել էին, որ կա վիրավոր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշած վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը, տեսուչներ Վրույր Գաբրիելյանը և Ավետիք Քալաշյանը: Ու մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են, որ ավտոհետախուզվում է հայտարարվել Volkswagen Golf և Toyota մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ:
Պարզվել է , որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33 ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի դասատու է, իսկ վիճաբանության ժամանակ, ըստ ներկաների, դեպքի վայրում է եղել նաև նրա կինը:
Մանրամասները կարդացեք՝ shamshyan.com-ում:











































