Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը կուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի անունից: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի մասնակցությունը շատ կարևոր է: Ինչպես արդեն պայմանավորվել ենք՝ համաժողովի մասնակցության հրավերը կձևակերպվի Պանգի Գի Մունի անունից՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար»,- ասել է Բոգդանովը:









































