«Հայաստանում թիվ մեկ խնդիրը պետք է լինի ստվերի եթե ոչ վերացումը, ապա կրճատումը: Ինչի՞ հաշվին է ստվերն առաջանում՝ բացի վարչարարության կամայականությունից, օրենքը հնարավորություն է տալիս շրջանցելու, տարընթերցելու և տարբեր մոտեցումներ կիրառելու հարկային տեսուչների կամ պատկան մարմինների կողմից: Ամենապարզ խնդիրը, որի մասին խոսում է ցանկացած գործարար, ցանկացած աշխատող, օրինակ, աշխատավարձերի ձևակերպման խնդիրն է:
Հայաստանում վարձու աշխատողներ ունեցող հիմնարկությունների մեծամասնությունը աշխատավարձերը չեն ձևակերպում իրական արժեքով: Այդ խնդիրը կա, և այս խնդիրն այս Հարկային օրենսգիրքը չի լուծում»,- այս մասին ԱԺ-ում հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Խ. Քոքոբելյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ: Ստվերը ամենամեծ կոռուպցիան է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































