«Մտահոգիչ է եկամտային հարկերի նոր դրույքաչափերը». այս մասին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ՝ Հարկային օրենսգրքով առաջարկվում է 28 տոկոսով հարկվող աշխատավարձի շեմն իջեցնել 1 միլիոն դրամ, ներկայումս մեկ միլիոն է:
«Ստացվում է, որ 1 միլիոնից 2 միլիոն դրամ ընկած հատվածը հարկվում է 33 տոկոսով: Պատկերավոր ասած՝ 1 մլն աշխատավարձը տեղափոխվում է շատ ավելի բարձր հարկման դաշտ: Ամենաշատը տուժելու են 200 000 մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները, մինչդեռ շոշափելի օգուտներ են քաղելու 4 մլն դրամ աշխատավարձ ստացողները՝ ներկայիս 36 տոկոսի փոխարեն 33 տոկոս հարկ վճարելով,- նշեց Հ. Բիշարյանը և ՊԵԿ փոխնախագահ Միրումյանին ուղղեց հետևյալ հարցերը. «Չե՞ք կարծում, որ հարված է հասցվում միջին խավին: Ի՞նչ եք կարծում, չպե՞տք է հարկել շքեղությունը, որպեսզի մենք ոչ թե ժողովրդի բեռն ավելացնենք, այլ իջեցնենք նրա ուսերից հարկային բեռը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































