Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է հաղթանակը «Եվրո-2016»-ի մեկնարկում՝ Թուրքիայի հավաքականի նկատմամբ։ Մոդրիչը ֆանտաստիկ հարվածով խփել է հանդիպման միակ ու հաղթական գոլը։
«Շատ կարևոր է հաջող մեկնարկը։ Կատարեցինք առաջին քայլը, իսկ հիմա նախապատրաստվում ենք Չեխիայի հավաքականի հետ խաղին։
Չի կարելի արգելակել։ Պետք է շարունակել նույն տեմպով։ Վստահ եմ՝ կհասնենք լավ արդյունքի։ Երկրպագուները մեզ մշտապես առաջ էին մղում, հատկապես ծանր րոպեներին։ Սրտանց շնորհակալ եմ նրանց»։








































