Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում Թաիթիի հավաքականն աչքի ընկավ վառ, բայց ոչ այնքան հաջող ելույթներով: Թիմը, սակայն, կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան Twitter-ի պաշտոնական էջի միջոցով առաջարկել է «Մանչեթսեր Սիթի»-ին ընկերական հանդիպում անցկացնել:
«Ցանկանու՞մ եք ընկերական հանդիպում անցկացնել մեր հավաքականի հետ»,- հարցրել են Թաիթիի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները «Սիթի»-ին:









































