Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող իր հիմնական մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը պետք է դուրս գա նախագահական արշավից Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Համապատասխան հայտարարությունը միլիարդատերը տեղադրել է իր պաշտոնական կայքում։
Թրամփը նախատել է Քլինթոնին այն բանի համար, որ նա ահաբեկչության մասին իր ելույթում չի արտաբերել «արմատական իսլամ» արտահայտությունը։
«Եթե Հիլարի Քլինթոնը նույնիսկ հիմա չի կարող ստիպել իրեն արտասանել այդ բառակապակցությունը, ապա նա պետք է դուրս գա նախագահական մրցապայքարից»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը նախագահ Բարաք Օբամային կոչ էր արել վայր դնել լիազորություններն ահաբեկչության պատճառով։







































