«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ մտահոգություններ կան Ռուսաստանում՝ Հայաստանում Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված, քանի որ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ և զարմանալի է, թե ինչու է Հայաստանում բացվել Գ. Նժդեի արձանը, արդյո՞ք հակառուսական տրամադրություններ են խորանում Հայաստանում, որ այդպիսի հայտարարություններ են հնչում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Նախ՝ չեմ կարծում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Գարենգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է: Չեմ կարող ասել, թե ռուս գործիչների անհանգստությունը որտեղից է գալիս, միգուցե ինֆորմացիան նրանց սեղանին ամբողջովին չի դրվել:
Գարեգին Նժդեհի անվան հրապարակներ, Մետրոյի կայարան, Հայաստանում Գարեգին Նժդեհի այլ արձաններ եղել են, կարծում եմ, ավելի շատ կլինեն, որովհետև Գարեգին Նժդեհն այն մեծագույն ազգային գործիչն է, որի շնորհիվ այսօր Լեռնահայաստանը՝ Սյունիքը, գտնվում է Հայաստանի կազմում և Նախիջևանի նման հայաթափ չի արվել: Եվ հայ ժողովուրդը պարտավոր է իր հերոսներին մեծարել»:
Է. Շարմազանովը նշեց նաև, որ Գարեգին Նժդեհի գործունեությունը պայմանավորված չի եղել ինչ-որ մեկի դեմ պայքարով, այլ պայմանավորված է եղել Հայաստանի փրկությամբ, Հայաստանի ազատագրմամբ և հայ ժողովրդի փրկությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































