Հունիսին Թուրքիայի Քոնյա մարզում անցկացվել են միջազգային ռազմաօդային զորավարժանքներ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ պաշտոնական կայքը:
Զորավարժանքներին մասնակցել են ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և ՆԱՏՕ-ի անձնակազմն (1065 մարդ) ու տեխնիկան:
Զորավարժանքներին մասնակցել են վեց F-16 կործանիչ՝ ԱՄԷ-ից, F-15 ութ ռազմական ինքնաթիռներ՝ Սաուդյան Արաբիայից, E-3A տեսակի ՆԱՏՕ-ին պատկանող երկու ինքնաթիռ:







































