Օրերս մենք քննարկել ենք Վիկտորյա Բեքհեմի նոր սանրվածքը և Քրիստինա Ագիլերայի մազերի գույնը, իսկ այսօր օրակարգում է Սելենա Գոմեսի ճակատի մազափունջը: 23-ամյա աստղը նոր կտրվածք է արել՝ ճակատին երկար ասիմետրիկ մազափնջով:
Նոր սանրվածքով Գոմեսը պարծեցել է Instagram-ի և Snapchat-ի իր էջերում, ինչպես նաև այն հասցրել է ցուցադրել երկրպագուներին բեմի վրա: Այժմ նա ավելի կանացի և սեքսուալ տեսք ունի:












































