NBA-ի աստղ Քոբի Բրայանթը, ով ներկա է գտնվում Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության բոլոր հանդիպումներին, մանուկ հասակում բնակվել է Իտալիայում, որտեղ էլ գերվել է ֆուտբոլային կրքով:
Բրայանթը համեմատականներ է անցկացրել իր և երեք ֆուտբոլիստների միջև:
«Նախկինում երբեք չէի հետևել Նեյմարի խաղին. նա հրաշալի է: Մեսսին հիանալի է աշխատում գնդակով: Հարկ է նշել նաև Ռոնալդուին, կարծում եմ՝ նա անկրկնելի ֆուտբոլիստ է: Այս խաղացողների ֆուտբոլում հասու է այն, ինչ ես անում եմ բասկետբոլում»,-
նշել է Բրայանթը:









































