Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն հրաժարվի թիմի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններից: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` գաբոնցի ֆուտբոլիստին հայտնել են, որ չեն թողնի նրան հեռանալ «Բորուսիա»-ից, անգամ եթե նրա տրանսֆերի դիմաց 70 մլն եվրոյի առաջարկ ստանան:
Հիշեցնենք, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն: Գաբոնցի հարձակվողը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի` դառնալով 25 գոլի և գոլային 5 փոխանցման հեղինակ:









































